Վերջին հինգ տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն ավելացել է երկու անգամ։ ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ 2018-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է դարձել 269,4 հազար օտարերկրացի, այն դեպքում, երբ 2013-ին ՌԴ քաղաքացիություն ստացածների թիվը կազմում էր 135,8 հազար, փոխանցում է RT-ն։
2018 թվականին ավելի հաճախ Ռուսաստանի քաղաքացիություն ստացել են ուկրաինացիները (83 հազար մարդ), ղազախները (45.3 հազար), տաջիկները (35.7 հազար), հայերը (27.1 հազար) և ուզբեկները (21 հազար)։
Նշվում է, որ ՌԴ քաղաքացի դառնալ ցանկացող օտարերկրացիների թիվն ավելացել է Ռուսաստանում քաղաքացիության ինստիտուտի արդիականացման և մարդկանց առանձին խմբի համար քաղաքացիություն ձեռք բերելու լրացուցիչ արտոնությունների ստեղծման արդյունքում։