Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշումը չի փոխվել: NEWS.am-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ մի շարք պատմական էքսկուրսներ պարունակող երկար հարցին այն մասին, թե պետք է արդյոք կարգավորման շուրջ բանակցությունները առանց որևէ նախապայմանների անցկացվեն:
«Ձեր բավականաչափ երկար հարցին ես բավականաչափ կարճ պատասխան ունեմ: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ և բոլորին շատ լավ հայտնի է», - ասել է Զախարովան: