Ուկրաինայում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում կլինի 39 թեկնածուի անուն: Համապատասխան որոշումը կայացրել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 8-ին կեսգիշերից հետո սկսված նիստում:
Թեկնածուների գրանցման վերջին օրը՝ փետրվարի 8-ին, ԿԸՀ կողմից գրանցվել էր 44 թեկնածու, սակայն թեկնածությունը հանելու համար տրված ժամանակահատվածում չեղարկվել է թեկնածուներից 5-ի գրանցումը՝ վերջիններիս սեփական ցանկությամբ:
Նշենք, որ սոցիալական հարցումների համաձայն՝ նախագահական ընտրարշավի առաջատարն այս պահին հումորիստ Վլադիմիր Զելենսկին է: