Հայաստանում եղանակը կտաքանա։ Այս մասին հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Մարտի 9-ից սկսած ևս մեկ քայլ դեպի գարուն։ Օդի ջերմաստիճանը մարտի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրենյանը։