Պոլսո հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի մահվան հետ կապված Թուրքիայի նախագահի հայերեն գրառումը մեծ արձագանք է ստացել Թուրքիայում։
Ինչպես հայտնում է News.am-ը`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Twitter-ի էջի հետևորդները սկզբում չեն հավատացել, որ նախագահը հայերենով է գրառում կատարել։
Նրանց մեծ մասը կարծել են, թե հայերը կոտրել են նախագահի էջը և ինչ-որ քարոզչական գրառում կատարել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան էջում հայերեն գրառում էր կատարել՝ ցավակցություն հայտնելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:
Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն։
— Recep Tayyip Erdoğan (@RT_Erdogan) 8 марта 2019 г.