Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում կայացավ երգի և տեսահոլովակի պրեմիերան, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին։
Հայաստանը մրցույթին կներկայացնի Սրբուհի Սարգսյանը` «Walking out» երգով։
Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը կանցկացվի մայիսի 16–ին Թել Ավիվում։
«Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կկայանա մայիսի 18–ին։