Վենեսուելայի բանակը պահպանության տակ է վերցրել երկրի էներգամատակարարման համակարգի ռազմավարական օբյեկտները, իսկ էլեկտրահաղորդման գծերի նկատմամբ սահմանվել է օդային հսկողություն, հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ապահովել էներգամատակարարման համակարգի պահպանությունն երկրի պատմության մեջ խոշորագույն անջատման ֆոնին:
Մարտի 7-ի երեկոյան Կարակասը և Վենեսուելայի նահանգների մեծ մասը մնացել էին առանց էներգամատակարարման: Ազգաին էլեկտրական ընկերության տվյալներով` տեղի ունեցածի պատճառը սաբոտաժն էր երկրի խոշորագույն ՀԷԿ-ում: Մադուրոն կատարվածում մեղադրել է «ամերիկյան իմպերիալիզմին»: Վաշինգտոնում հերքել են այդ մեղադրանքները: