Չինաստանը միջնորդ կդառնա Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է Global Times-ը։
«Պեկինը շահագրգռված է այդ երկկողմ հակամարտությունում լարվածության թուլացման, ահաբեկչության դեմ պայքարի բարելավման հարցում, ուստի Չինաստանը հանդես կգա որպես լարվածության թուլացմանը նպաստող միջնորդ», - ասվում է պարբերականի հրապարակման մեջ:
Նշվում է, որ Հնդկաստանում ոչ բոլորն են աջակցում Չինաստանի նախաձեռնությունները՝ դրանցում աշխարհաքաղաքական սպառնալիք տեսնելով։ Մինչդեռ Պակիստանը միանգամայն աջակցում է Չինաստանի դիրքորոշմանը։