Եմենի ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի նախարար Նաբիլ Աբդուլահը ողջ է մնացել շնորհիվ այն բանի, որ ուշացել էր Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռի չվերթից: Այդ մասին հայտարարել է նախարարի տեղակալ Ամար ալ Աուլակին:
«Մենք շնորհակալ ենք Բարձրյալին ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի նախարարի բարեհաջողության համար, որը մի քանի րոպեով ուշացավ չվերթից և այնտեղ ժամանեց, երբ ինքնաթիռն արդեն պատրաստվում էր թռիչքի»,- գրել է ալ Աուլակին Facebook-ում: