Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում կմասնակցի այնտեղ կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:
Այս մասին հայտնում է News.am-ը` հղում կատարելով ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը:
Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, կառավարությունից հայտնել են, որ այդ մասին տեղեկությունները կտարածեն վաղը. «Այցի հետ կապված մանրամասների վերաբերյալ պատշաճ կծանուցվի»: