Բուլղարիայում` ՀՀ դեսպանությունում, մարտի 8-ին դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու՝ Եվրոպայում ծառայող հայրապետական պատվիրակների, առաջնորդների և առաջնորդական տեղապահների հետ, որոնք Բուլղարիայում են գտնվում ՀԱԵ Եվրոպական թեմերի առաջին ժողովին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բուլղարահայ համայնքին առնչվող հարցեր, կապված, մասնավորապես, հայապահպանման, Հայաստանի հետ կապերի ամրապնդման և այլ խնդիրների հետ, հաղորդում է Արմենպրես լրատվական գործակալությունը: