Եվրամիությունը մտադիր է կոշտ ֆինանսական և իրավական միջոցներ ձեռնարկել Մեծ Բրիտանիայի նկատմամբ, եթե Լոնդոնը ստիպված լինի Բրյուսելից խնդրել ԵՄ-ից դուրս գալու ժամկետների հետաձգում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 11-ին, հայտնել է The Daily Telegraph-ը:
Ըստ թերթի աղբյուրների, ԵՄանդամ-պետությունները «կկոշտացնեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետաձգման շուրջ իրենց մոտեցումը և կպահանջեն իրավական և ֆինանսական պայմանների կատարում», այդ թվում Brexit-ի համար սահմանված վճարի ավելացում մինչև £39 մլրդ (ավելի քան €45 մլրդ):
Հիշեցնենք, որ վաղը` մարտի 12-ին բրիտանական խորհրդարանում կայանալու է Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի և Լոնդոնի միջև 2018թ. նոյեմբերին համաձայնեցված պայմանագրի շուրջ քվեարկությունը: