Վենեսուելայի Ազգային ժողովը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ կապված երկրի տարածքի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատման հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Agence France-Presse-ին:
«Երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվում այն աղետալի իրադրության պատճառով, որը ստեղծվել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների հետևանքով»,- մեջբերում է գործակալությունը խորհրդարանի որոշման տեքստից: