Արմեն Սարգսյանը չի մասնակցի Արցախում ՀՀ անվտանգության խորհրդի նիստին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու մարտի 12-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին: