Պակիստանյան Բալակոտ քաղաքի մոտ ահաբեկիչների ճամբարին հնդկական ՌՕՈւ-ի հարվածներից երկու շաբաթ անց Պակիստանի ռազմական ավիացիան և ցամաքային զորքերը շարունակում են պահպանել բարձր մարտունակության վիճակը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Hindustan Times-ին։
«Մարտունակ վիճակում են F-16 կործանիչները (Պակիստանի) արևելքում։ Քաշմիրի պակիստանյան հատվածի վերահսկման գծում շարունակվում է 10-րդ բանակային կորպուսի և Պակիստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի բրիգադի տեղակայումը»,- պարբերականը մեջբերում է հնդկական ռազմական աղբյուրների տեղեկատվությունը։
Նրանց տեղեկատվությամբ, Իսլամաբադի՝ ԱՄՆ-ից և Հորդանանից ստացված F-16 ինքնաթիռները բարձր մարտունակության են բերված ավիաբազաներում Հնդկաստանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Ջամու ու Քաշմիր նահանգում հնդկական զորքերի շարասյան դեմ փետրվարի 14-ի ահաբեկչությունից հետո, որը երկու երկրների հարաբերություններում լարվածության առիթ հանդիսացավ, Պակիստանը վերահսկման գծում տեղակայել է լրացուցիչ ՀՕՊ միջոցներ։