Ավարտվել է փետրվար ամսվա «Արսենալի»լավագույն ֆուտբոլիստի քվեարկութունը: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ հաղթող է դարձել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվերակել են 40 տոկոս երկրպագուները:
Երկրորդ տեղն է գրավել հարձակվող Ալեքսանդր Լակազետը, իսկ եռյակը եզրափակել է դարպասապահ Բերնդ Լենոն , հայտնում է Armfootball.com-ը: