Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել վարչապետ Թերեզա Մեյի՝ Brexit-ի պայմանների շուրջ Եվրամիության հետ համաձայնագրին, փոխանցում է Интерфакс-ը։
Գործարքին դեմ է հանդես եկել 391 պատգամավոր, կողմ` 242-ը:
Սա արդեն երկրորդ անգամ է, որ բրիտանական խորհրդարանը մերժում է Մեյի առաջարկած գործարքը: Հարցի շուրջ ևս մեկ քվեարկություն նախատեսվում է այսօր` մարտի 13-ին: Այս քվեարկության տապալման դեպքում Մեյը խոստացել է, որ պատգամավորները կքվեարկեն ԵՄ-ն առանց գործարքի լքելու հարցի շուրջ, որը նախատեսվում է մարտի 29-ին: Եթե դրան էլ դեմ քվեարկեն, մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում քվեարկության կդրվի Brexit-ի ամսաթիվը հետածգելու մասին հարցը: