Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բառնիեն արձագանքել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում երեկվա քվեարկությանը: «ԵՄ-ն արեց հնարավոր ամեն ինչ` օգնելու ձեռք բերել համաձայնություն: Փակուղուց դուրս գալու ելքը կարող է գտնվել միայն Մեծ Բրիտանիայում: Այժմ մենք պետք է պատրաստվենք առանց գործարքի Brexit-ին առավել, քան երբևէ», - գրել է Բառնիեն թվիթերյան իր էջում:
«ԵՄ անդամները Brexit-ի և դրա ժամկետների հնարավոր հետաձգման լուրջ հիմնավորում: Անհրաժեշտ է ապահովել Եվրամիության կառույցների անխափան աշխատանքը», - գրել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին փոխանցում է Euronews-ը:
Իսկ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն գրել է հետևյալը. «Քվեարկության արդյունքներն ափսոսանք են առաջացնում: Ցավալի է, որ բրիտանական կառավարությունը չստացավ աջակցություն նոյեմբերին համաձայնեցված գործարքի հարցով, նույնիսկ ԵՄ կողմից բազմաթիվ լրացուցիչ երաշխքիներից հետո: Լուծումը պետք է գա Լոնդոնի կողմից»: