Սլովակիան քննարկում է Հայաստանում դեսպանատուն բացելու հարցը: Երևանում մամուլի ասուլիսին այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը, փոխանցում է News.am-ը:
Նա նաև նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են, կողմերը պատրաստ են խորացնել երկխոսությունը:
Միրոսլավ Լայչակը Հայաստանին շնորհավորել է ընտրությունների բարեհաջող անցկացման կապակցությամբ: Խոսելով գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին՝ Լայչակն այն նախորդ չորս հանդիպումներից ամենակառուցողականը և ծավալունն է անվանել: