Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հորդորել է տարբեր կրոններ դավանող հայրենակիցներին՝ իրենց աղոթքներով օգնել վերականգնելու էներգամատակարարումը երկրում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Խնդրում եմ աղոթել Վենեսուելայի համար: Խնդրում ես Աստծուն, և էլեկտրականությունը վերադառնում է»,- ասել է պետության ղեկավարը:
Մադուրոն նաև վենեսուելացիներին խնդրել է տնտեսել էլեկտրաէներգիան, քանի դեռ երկրում շարունակվում են վերականգնողական աշխատանքները խոշոր վթարից հետո:
Մարտի 7-ին խոշոր վթար է տեղի ունեցել Վենեսուելայի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում:
Դրան հետևած բլեքաութի պատճառով, որն արդեն ամենաընդգրկունն են համարել լատինամերիկյան հանրապետության ողջ պատմության ընթացքում, հոսանքազրկվել է 23 նահանգներից առնվազն 20-ը: Վթարը ծանր հարված է հասցրել տրանսպորտային համակարգի և կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ էլեկտրականության և ջրի մատակարարման ծառայությունների աշխատանքին: