Վենեսուելայում թեթև Cessna 206 ինքնաթիռ է կործանվել Գրան-Սաբանայի շրջանում, որը գտնվում է Բոլիվար նահանգի հարավ-արևելքում։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը` հղում կատարելով Venezuela.liveuamap.com-ին։
Ենթադրաբար ինքնաթիռում եղել է հինգ մարդ` ներառյալ օդաչուն։ Ուղևորներից երեքը եղել են բարձրաստիճան զինվորականներ՝ վենեսուելական բանակի գնդապետներ, մեկը՝ սերժանտ, որոնք մեկնելիս են եղել իրենց ծառայության վայրը։ Բոլորն էլ զոհվել են։ Վթարի պատճառները ճշտվում են։