Իրանցի իրավապաշտպան և փաստաբան Նասրին Սոթուդեին դատապարտել են 10 տարվա բանտարկության և մտրակի 148 հարվածի: Այդ մասին AFP-ին պատմել է նրա ամուսինը՝ Սոթուդե Ռեզա Հանդանը:
Սոթուդեն ընդհանուր առմամբ 33 տարվա բանտարկության է դատապարտվել յոթ մեղադրանքով: Իրանական օրենսդրության համաձայն՝ նա կկրի ամենաերկարատև պատիժը՝ տասնամյա: Բացի դրանից, դատարանն իրավապաշտպան կնոջը մտրակի 148 հարված է նշանակել` դատարան առանց հիջաբի գալու համար:
Նասրին Սոթուդեն ակտիվորեն հանդես է գալիս կանանց համար հիջաբ պարտադիր կրելը վերացնելու օգտին և չի պաշտպանում մահապատիժը: 2018 թվականի հուլիսին 55-ամյա կնոջը կալանավորել են և հինգ տարվա ազատազրկման դատապարտել լրտեսության մեղադրանքով: Մինչ այդ նա արդեն երեք տարի նստել էր հակապետական քարոզչության համար: 2012 թվականին Նասրին Սոթուդեն արժանացել է Սախարովի մրցանակի մարդու իրավունքների պայքարի բնագավառում ակնառու ներդրման համար: