Համացանցում է հայտնվել «Տրինիտի» միջուկային զենքի փորձարկման վերականգնված տեսանյութը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեսանյությում պատկերված պայթյունը տեղի է ունեցել 1945 թվականին ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալամոգորդոյի հրաձգարանում։
Պայթյունի հզորությունը համարժեք է եղել 21 կիլոտոննա տրոտիլին։ Էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող աշտարակն «անհետացել» է, իսկ ասֆալտը՝ հալվել։
Փորձարկումներն իրականացվել են Մանհեթենի նախագծի շրջանակում, որի ընթացքում ԱՄՆ-ում երեք ատոմային ռումբ է ստեղծվել։ «Տրինիտիի» փորձարկումների ժամանակ պայթեցրել են «Հատիկ» անունով ռումբը, մյուս երկու ռումբերի անուններն էին՝ «Փոքրիկ» և «Գիրուկ». դրանք են նետվել Հիրոսիմայի և Նագասակիի վրա։