ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատ Գևին Նյուսոմին նահանգում մահապատժի իրականացման մորատորիում հայտարարելու որոշման կապակցությամբ: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը` ԱՄՆ-ի ղեկավարը մարտի 13-ին այդ մասին գրել Է Twitter-ի իր Էջում:
«Մարտահրավեր նետելով ընտրողներին՝ Կալիֆոռնիայի նահանգապետը կկանգնեցնի մատապատժի իրականացումը 737 սառնասիրտ մարդասպանների նկատմամբ: Զոհերի ընկերներն ու հարազատները հիացած չեն, ինչպես և ես»,- գրել է Թրամփը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է The New York Times թերթը` Կալիֆոռնիայի նահանգապետը մտադիր է ստորագրել կատարողական հրամանագիր, որով նահանգում կհետաձգվի մահապատժի դատավճռի ի կատար ածումը դատապարտված անձանց նկատմամբ: