Բրիտանական խորհրդարանը դեմ է արտահայտվել ԵՄ-ն առանց գործարքի լքելուն
Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ արգելել է կառավարությանը Եվրամիությունը լքել առանց որևէ համաձայնագրի: Այժմ Մեծ Բրիտանիան պատրաստվում է հետաձգել Եվրամիությունից դուրս գալը, որը նախատեսվում էր մարտի 29-ին:
Ընդ որում, պատգամավորները Թերեզա Մեյի կառավարությանը ևս մեկ պարտության են մատնել. կառավարությունն առաջարկում է առանց համաձայնագրի ԵՄ-ն լքելն արգելել միայն մարտի 29-ին, իսկ Համայնքների պալատը քվեարկել է փոփոխության օգտին, որով արգելվում է ԵՄ-ն առանց համաձայնագրի լքելն ընդհանրապես:
Նշենք, որ այս փոփոխությունը հրամանի ուժ չունի կառավարության համար, սակայն, որպես խորհրդարանի կամքի ցուցիչ, շատ կարևոր է քաղաքական տեսանկյունից: