Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան միկրոբլոգում Թուրքիայի վերաբերյալ գրառում է արել՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է Tert.am-ը:
«Եվ ես նրան կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը»,- գրել է վարչապետի որդին:
Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին»,- եզրափակել է Յաիր Նեթանյահուն:
I’ll also remind him the genocide turkey had done against Greeks, Assyrians, and Armenians! They ethically cleansed all Christians from Asia Minor!
— Yair Netanyahu (@YairNetanyahu) 13 марта 2019 г.