Երեկ ուշ երեկոյան կայացած քվեարկության արդյունքներով Բրիտանիայի խորհրդարանը մերժեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի` առանց համաձայնագրի դուրս գալու հնարավորությունը: Խորհրդարանականներից 321-ը դեմ քվեարկեցին «կոշտ» Brexit-ին, 278-ը` կողմ:
Նախատեսվում է, որ այսօր` մարտի 14-ին բրիտանական պառլամենտը ևս մեկ քվեարկություն կանցկացնի`Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի կիրարկումը հետաձգելու վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է Euronews-ը, սպասվում է, որ խորհրադարանականների մեծ մասը կողմ կարտահայտվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետների հետաձգմանը: Այս դեպքում պաշտոնական Լոնդոնը պետք է համապատասխան դիմում հղի Բրյուսել, որի համաձայնության դեպքում միայն Brexit-ի նախատեսված ժամկետը կհետաձգվի: