«Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման գործում»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
Պաշտպանության նախարարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, նա շնորհակալություն է հայտնել այդ աջակցության համար Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին։ Նրանց հանդիպումը կայացել է Մոսկվայում, հաղորդում է Panorama.am-ը։
Ռուսաստանի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում։