ԱՄՆ-ի Սենատը ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով Միացյալ Նահանգներին խորհուրդ է տրվում դադարեցնել Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային օգնության տրամադրումը:
Բանաձևը պաշտպանել է 54 սենատոր, 46-ը դեմ է արտահայտվել: Այժմ այն կուղարկվի Կոնգրեսի ստորին պալատ` հետագա հաստատման համար, որի դեպքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 30 օր կունենա համապատասխան հրամանագիրն ստորագրելու համար: Սակայն, ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Սպիտակ տունը մտադիր է վետո դնել բանաձևի վրա: