Վրացիները հայերին հավասար հպարտանում են Սայաթ-Նովայով, Արամ Խաչատրյանով, Սերգեյ Փարաջանովով, Շառլ Ազնավուրով, Գիվի Շահնազարիով և մյուս մեծերով։ Այդ մասին, ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան` հղում կատարելով Վրաստանի նախագահի մամուլի ծառայությանը, Երևանում պաշտոնական ընթրիքի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Հայաստանի և Վրաստանի պատմությունն օգնել է պահպանել դիցաբանությունը, խոսքը Քարթլոսի և Հայոսի մասին է։ Մենք գրեթե միաժամանակ ենք ընդունել քրիստոնեություն։ 1918թ.-ին միաժամանակ հռչակվել է անկախություն, միաժամանակ կորցրել և վերականգնել ենք այն», – ասել է Զուրաբիշվիլին։
Նշենք, որ երեկ Զուրաբիշվիլու պատվին Հայաստանի նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի անունից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն։