Վենեսուելայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներից հետո ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, փոխանցում է dpa-international-ը:
«Այսօր համազգային մակարդակով լիովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը»,- հայտարարել է Ռոդրիգեսը` միևնույն ժամանակ նշելով, որ մի շարք վայրերում դեռևս տրանսֆորմատորների պայթյունի պատճառով խնդիրներ են առկա:
Նշվում է, որ մարտի 14-ից Վենեսուելայում վերականգնվելու է աշխատանքային գործունեությունը, իսկ մեկ օր անց դպրոցները կրկին կաշխատեն:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վենեսուելայում երկրի ամենախոշոր՝ «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի պատճառով հոսանքազրկումներ էին գրանցվել 23 նահանգներից 21-ում: