ԱՄՆ Պետքարտուղարությունը քննադատել է հայազգի արտասահմանցիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը, հայտնում է News.am-ը:
Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում նշվում է, որ հայկական անուններով մարդիկ Ադրբեջանի սահմանակետերում հաճախ լրացուցիչ ստուգման են ենթարկվում: Նման անձանց հաճախ մերժում են երկիր մուտքը: Քաղաքացիական հասարակության ակտիվիստները հայտարարել են, որ մի ամբողջ սերունդ մեծացել է հայերի դեմ ատելության կարգախոսներով:
Երկրի իշխանությունները նաև ճնշում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Որոշ խմբեր, այդ թվում հարավում թալիշները և հյուսիսում լեզգիները, հայտնում են, որ կառավարությունը տեղական լեզուներով ուսումնական ձեռնարկներ չի տրամադրել: