Եվրոպական միությունը 1,5 մլրդ եվրո է տրամադրելու Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին: Այս մասին, ինչպես հայտնում է Hurriyet-ը, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«ԵՄ-ն տրամադրելու է երկրորդ տրանշը Թուրքիայում սիրիացի փախստականներին՝ 1.5 միլիարդ եվրոյի չափով», - ասել է Մոգերինին` Բրյուսելում ելույթ ունենալով Սիրիային նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովին:
ԵՄ-ն Թուրքիային այդ գումարը տրամադրելու է 2016 թվականի մարտին կառույցի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակում: Նշենք, որ ներկայումս Թուրքիայում ապաստան են գտել 3.5 միլիոն սիրիացի փախստական: