Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պաշտոնական ժամկետի փոխադրման վերաբերյալ կառավարության առաջարկության օգտին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Համայնքների պալատի պատգամավորների մեծ մասը, այն է՝ 412 անդամ, հանդես է եկել Brexit-ի հետաձգման օգտին, դեմ է քվեարկել 202 պատգամավոր: Եթե մինչև մարտի 20-ը խորհրդարանականները քվեարկեն Եվրամիության հետ համաձայնագրի օգտին, ապա Բրիտանիայի կառավարությունը պետք է խնդրագիր ուղարկի Բրյուսել՝ մինչև հունիսի 30-ը տեխնիկական հետաձգման մասին: Այնուհետև փոփոխությունները պետք է համաձայնեցվեն ԵՄ 27 անդամ պետությունների հետ:
Սակայն այն դեպքում, եթե խորհրդարանականները մերժեն Brexit-ի շուրջ Մեյի գործարքը, ապա դրա օրը կփոխադրվի էլ ավելի երկարատև ժամկետով, ինչը հնարավոր կդարձնի Մեծ Բրիտանիայի մասնակցությանը Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին: