Նոր Զելանդիայի վարչապետ Ջասթին Արդերնը հաստատել է, որ Քրայսթչերչ քաղաքում 2 մզկիթի վրա հարձակման հետևանքով զոհվել է 40 մարդ, ևս 20-ը ստացել է լուրջ վնասվածքներ:
Նախնական տվյալներով` զինված մարդիկ հարևանությամբ գտնվող Ալ Նուր և Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ցերեկային աղոթքից հետո: Նրանք արգելափակել են դռները և կրակ բացել հավատացյալների վրա: 13
Ոստիկանությունը չորս մարդու՝ երեք տղամարդու և մեկ կնոջ է ձերբակալել մզկիթներում հրաձգության կազմակերպման մեղադրանքով: Սակայն ոստիկանությունը քաղաքի բնակչությանը կոչ է արել մնալ տանը, քանի որ չի բացառում, որ քաղաքում դեռ կան հարձակման մասնակիցներ: