Մարտի 14-ին ընդունած բանաձևով ԱՄՆ-ի Սենատը չեղյալ հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմի մասին:
Քվեարկության արդյունքներով՝ փաստաթղթի օգտին է քվեարկել 100 սենատորների մեծամասնությունը՝ 59-ը: Փաստաթղթի ընդունումը հնարավոր Է դարձել այն բանից հետո, երբ այն պաշտպանել են մի քանի հանրապետականներ, որոնք Սենատում ունեն 52 ձայն:
Ավելի վաղ բանաձևն ընդունել Էր Ներկայացուցիչների պալատը: Այժմ փաստաթուղթը կներկայացվի Թրամփի քննարկմանը, որը խոստացել Է վետո դնել դրա վրա: Վետոյի հաղթահարման համար կպահանջվի ձայների երկու երրորդը յուրաքաչյուր պալատում, ինչը քիչ հավանական Է՝ հաշվի առնելով Կոնգրեսում ուժերի առկա դասավորությունը: