Պոլսո Հայոց պատրիարքարանը պատիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի մահվան հետ կապված սուգ է հայտարարել։
Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ազգային եկեղեցական սուգ է հայտարարվում մինչև Սուրբ Զատիկ։
Հիշեցնենք, որ Պոլսո 84-րդ պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը երկարատև հիվանդությունից հետո մահացել էր մարտի 8-ին։ Մարտի 17-ին տեղի է ունենալու պատրիարքի թաղման արարողությունը։