ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ երկու կողմերը միասին կհայտարարեն:
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Համաձայնեցնում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք: Այդ պահը դեռ չի եկել, որպեսզի մենք հայտարարենք: Այստեղ կողմերի միջև միմյանց հարգելու խնդիրն է, որ մենք միաժամանակ, համաձայնեցված ենք հայտարարում հանդիպման ժամկետների և վայրի մասին: Այժմ այդ ուղղությամբ աշխատվում է»,- ասել է Մնացականյանը: