Հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետով 9 արկ է կրակել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Ռազմինֆոյին ասել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հաստատելով այդ մասին տեղեկությունները։
PANArmenian-ի փոխանցմամբ` Հասրաթյանը հայտնել է նաև, որ հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չունի։
Հիշեցնենք, որ վերջին անգամ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018-ի հունվարին՝ անօդաչու թռչող սարքից։