Հայտնի հնդիկ երգիչ Կարան Ռանդհավան տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Արդեն իսկ կան միլիոնավոր դիտումներ: Կեցցե՛ հայ-հնդկական և Արցախ–Հնդկաստան բարեկամությունը», - նշել է նա: