«Գահերի խաղեր» սերիալի վերջին սերիան կհրապարակվի մայիսի 19-ին։ HBO ալիքը հայտնել է վերջին սեզոնի բոլոր սերիաների հրապարակման ամսաթվերը, հայտնում է Variety-ն։
Ընդհանուր սեզոնը բաղկացած է լինելու 6 սերիաներից։ Առաջինը կհրապարակվի ապրիլի 14-ին, տևողությունը՝ 54 րոպե։ Երկրորդը՝ ապրիլի 21-ին, տևողությունը՝ 58 րոպե։ Երրորդը՝ ապրիլի 28-ին, տևողությունը՝ 1 ժամ 22 րոպե։
Չորրորդ և հինգերորդ սերիաները հասանելի կդառնան մայիսին։ Համապատասխանաբար՝ մայիսի 5-ին՝ 1 ժամ 18 րոպե և մայիսի 19-ին՝ 1 ժամ 20 րոպե։
«Գահերի խաղեր» սերիալը նկարահանվում է 2011թ․-ից՝ Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» գրքի հիման վրա։