Հայտնի են Սլովակիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատարները։ Հավաքած ձայների քանակով առաջին տողում է ակտիվ հակակոռուպցիոն գործունեությամբ հայտնի քաղաքական գործիչ, փաստաբան Զազունա Չապուտովան:
Չապուտովան ստացել է ձայների 40.5 տոկոսը՝ բավականին առաջ անցնելով իր հիմնական մրցակից՝ «Ուղղությունը՝ սոցիալական դեմոկրատիա» կուսակցության թեկնածու Մարոշ Շեֆտովիչից, որը հավաքել է ձայների 18.7 տոկոսը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 30-ին:
45-ամյա Չապուտովան «Պրոգրեսիվ Սլովակիա» լիբերալ կուսակցության անդամ է և հայտնի է իր եվրոպամետ հայացքներով: