Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հուղարկավորվեց Ստամբուլի հայկական Շիշլի գերեզմանատանը։
Հուղարկավորությանը ներկա էր Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Նախատեսված էր, որ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա կլինի Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Ստամբուլում մահացել է մարտի 8-ի կեսօրին, 62 տարեկանում։