ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հերքել է Սիրիայում հազար զինծառայող թողնելու Պենտագոնի պլանների մասին ԶԼՄ-ների հաղորդումները:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, աղբյուրներին հղումով, հաղորդել էր, որ Սիրիայում հազար ամերիկացի զինծառայող կմնա, որպեսզի «շարունակի աշխատանքը քրդական ուժերի հետ՝ չնայած սահմանը հատելու և քրդերի վրա հարձակվելու Թուրքիայի սպառնալիքներին»:
«Փետրվարին հայտարարված պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, և մենք շարունակում ենք կատարել մշտական տեղաբաշխման վայրեր ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ նախագահի հանձնարարականը»,- հայտարարել է Դանֆորդը: