Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին ներկայացնող երգչուհի Սրբուհի Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«Ես ու իմ եվրատեսիլյան թիմը մեծ անհամբերությամբ սպասում էինք Youtube-ում 1.000.000 դիտելիության ցուցանիշին, և աննկարագրելի էր մեր ուրախությունը, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում տեսանք, թե ինչպես երգը սիրվեց, տարածվեց, կտրեց մայրցամաքներ։
Կրկնակի զարմանալի էր, երբ 1.000.000-ից հետո շուրջ մեկ ժամվա ընթացքում ցուցանիշը հասավ 2.500.000-ի և շարունակում է սրընթաց աճել։ Մենք արդեն դիմել ենք «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքին, որպեսզի հասկանանք՝ արդյոք որևէ խնդիր կա՞ թաքնված արագ աճող ցուցանիշի հետևում, թե ոչ։ Նորությունների մասին անպայման կտեղեկացնեմ։
Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք»,- նշել է Սրբուհի Սարգսյանը: