Կարլ Լագերֆելդի կատուն ի հիշատակ դիզայների հագուստի և աքսեսուարների հավաքածու կթողարկի
Կարլ Լագերֆելդի կատուն՝ Շուպետը, ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել տիրոջ մահվան հետ։ Այդ պատճառով ընտանի կենդանու ներկայացուցիչների համար լավագույն որոշումը նրա անունից սահմանափակ հավաքածուի թողարկումն է` ի հիշատակ սիրելի դիզայների։
«Այդ դժվար պահին երկրպագուներն ու օգտատերերը շատ են աջակցել Շուպետին, ինչի համար կատուն նրանց առվահետ շնորհակալ կլինի։ Այս սերն ու աջակցությունը նրան ուժ են տվել առաջ շարժվելու և #RIPDaddy հավաքածուն թողարկելու համար»,- Շուպետի թիմը հայտնել է Instagram-ում։