Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Եվրոպայի ու ԱՊՀ հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգերը «Գյուղական ինտեգրված զբոսաշրջության զարգացում» ՄԱԿ զարգացման ծրագրի շրջանակում Փոքր Վեդի գյուղում այցելել են «Գաստրո դվոր», հայտնում է News.am-ը:
«Նախագիծն իրականացվում է տեղացի այն ընտանիքների հետ, որոնք ցանկանում են և հնարավորություն ունեն ընդունելու զբոսաշրջիկների»,- պարզաբանել է ծրագրի համակարգող Արման Վանեսյանը՝ հավելելով, որ այս նոր զբոսաշրջային ուղղությունը աշխատանքով կապահովի 10-15 տեղացիների:
Վանեսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերում գյուղական զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև տեղական գյուղական համայնքների երկամուտներ ստանալու հնարավորությունների մեծացումը:
Ընդ որում՝ նա նշել է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 3 մլն դոլար: Նրա խոսքով` գումարը հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում գյուղական զբոսաշրջության զարգացման համար: