ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարեկան իր աշխատավարձի մեկ քառորդը` 100 հազար դոլար, փոխանցել է ներքին անվտանգության նախարարությանը:
«Թեև մամուլը չի սիրում դրա մասին գրել, իսկ ինձ նրանցից դա պետք էլ չի, ես տարեկան 400 հազար դոլար իմ նախագահական աշխատավարձը տարվա ընթացքում փոխանցում եմ տարբեր գերատեսչությունների: Այս մեկը ես տալիս եմ ներքին անվտանգության նախարարությանը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Թրամփը նախագահական աշխատավարձից հրաժարվել է ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո` հայտարարելով, որ ստանալու է մեկ դոլար: