Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանի կառուցմանը, գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Estacao Armenia- ն:
Թանգարանը կկառուցվի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի կողմից մայրաքաղաքի Գուրրուչագա փողոցում` Պալերմո արվարձանում գտնվող հայկական թաղամասին շատ մոտ: Նախատեսվում է նաև Ցեղասպանության գրադարան և արխիվ կառուցել։
Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից է։ 1987թ․-ին երկրի նախագահ Ռաուլ Ալֆոնսինը Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ․ իրականացված 1,5 մլն հայերի կոտորածը որակել է ցեղասպանություն։ 2007 թվականին Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակել է «մարդկանց միջև հանդուրժողականության և հարգանքի օր»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության։