Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նորից հայտարարել է, որ պատրաստ է հանրապետությունում վերականգնել մահապատիժը որպես պատժի գերագույն աստիճան։ Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է երեքշաբթի, Էրեղլի քաղաքում ագիտացիոն հանրահավաքի ժամանակ, տեղեկացնում է NEWS.am-ը։
«Մենք սխալ ենք թույլ տվել, երբ հանել ենք մահապատիժը։ Ինձ թվում է, որ դա սխալ էր։ Ինչո՞ւ։ 2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը հեղաշրջման փորձի ընթացքում 251 մեր քաղաքացի զոհվեց։ Անգամ եթե նրանք կյանքն անցկացնեն ճաղերի հետևում, ինձ վրդովեցնում է այն փաստը, որ նրանց պետք է կերակրել։ Եթե այս առնչությամբ մեր խորհրդարանը որոշում ընդունի մահապատժի վերականգնման մասին, ապա ես այն կվավերացնեմ»,- ասել է Էրդողանը։